Tert.am-ը գրում է.

 

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գարնանը կարող է «նոր կյանք» սկսել։ Դատարանի հայտարարած 80 օրվա ընթացքում քաղաքական գործիչը պետք է պաշտոնապես ազատ հայտարարվի պաշտոնական ամուսնական կապերից, որոնցով նա կապված է եղել նախկին դերասանուհի Վերոնիկա Լարիոյի հետ 1990-ից, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Նրանք ամուսնացել են 10 տարվա չգրանցված ամուսնությունից և 3 երեխաների ծնվելուց հետո։ Երբ նրանք ծանոթացել են, Բեռլուսկոնին ամուսնացած է եղել Կառլա Էլվիրա Դալ՛Օլյոյի հետ։ Հատկանշական է, որ այդ միությունը նույնպես գոյատևել է 20 տարի, ամուսնալուծության համար պահանջվել է մոտ 5 տարի։