Tert.am-ը գրում է.
Դանիացի տղամարդիկ հղիության արհեստական ընդհատման մասին որոշում կայացնելու իրավունք են պահանջում։
Դանիայում հղիությունը կարելի է արհեստական ճանապարհով ընդհատել մինչև 3-րդ ամսվա լրանալը, և տղամարդիկ նույնպես ցանկանում են նման որոշում կայացնելու իրավունք ունենալ։
Ինչպես նշում է Euromag-ը, այս կերպ արական սեռի ներկայացուցիչները ցանկանում են հետագայում խուսափել անցանկալի երեխաների համար ալիմենտներ վճարելու պարտականությունից։ Դանիացի տղամարդկիկ գտնում են, որ նման որոշումը շատ տեղին կլիներ գենդերային հավասարության տեսանկյունից։
Ոլորտի մասնագետներից մեկի կարծիքով՝ նոր օրենքի սահմանումը շահավետ կլինի նաև կանանց համար, քանի որ նրանց մեծ մասը չի ցանկանում կախում ունենալ ալիմենտ վճարող տղամարդկանցից։