Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից 1715 թվականին պատրաստված ջութակը հափշտակվել է ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի Միլուոքի քաղաքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

 

Թանկարժեք երաժշտական գործիքը հափշտակվել է սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչ Գրենկ Ալմոնդից: Կողոպտիչն էլեկտրաշոկով հարձակվել է Ալմոնդի վրա, այնուհետև դիմել փախուստի:

 

Ստրադիվարիուսի ջութակները միշտ էլ բարձր են գնահատվել երաժիշտների կողմից, իսկ վարպետի ջութակը, որը կորչել էր 3 տարի առաջ, անցած տարի առցանց աճուրդով վաճառվել է 2,3 մլն դոլարով:

 

Գողացված գործիքը պատրաստվել է մոտ 300 տարի առաջ: