Վաղը' հունվարի 28-ին, լրանում է Հայոց բանակի կազմավորման 22-ամյակը: Այդ առիթով PressIdent.am-ը զրուցել է ազատամարտիկ, հեղինակային երգերի կատարող Դավիթ Ամալյանի հետ: Պատերզամի ողջ սարսափի միջով անցած ազատամարտիկը քիչ հույս ունի, որ իր երազած հայրենիքը կտեսնի:

 

- Պարոն Ամալյան, այն հեղինակային երգերի կատարողն եք, ով սեփական աչքով է տեսել պատերազմի ողջ սարսափը: Տարիների հեռվից, որ նայում եք այդ ամենին, ի՞նչ եք զգում:

 


- Նույն զգացողություններն են. բան չի փոխվել, մի քիչ ժամանակներն են փոխվել: Խաղաղության պահպանման միջոցը մշտապես պատերազմին պատրաստ լինելն է: Այսինքն' չպետք է մեզ միշտ ազատ զգանք ու միջոցառումախեղդ լինենք:

 


- Պարոն Ամալյան, Ձեր կարծիքով, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ է գրանցել մեր բանակը:

 


- Կորուստներ, իհարկե, կան. զոհերն են, առավել ևս' թշնամու գնդակից: Մեր մի զինվորը ադրբեջանական ամբողջ բանակն արժե: Էդ անասուն թուրքերը չեն հասկանում, որ հային պետք չէ ցավացնել. էդ իրանց գլխին է թափվելու, թող խելոք մնան: Ձեռքբերումները շատ դանդաղ են, բայց լինում են: Ես ավելի մեծ ձեռքբերումների եմ սպասում: Ինձ թվում է' լավ կլինի:

 


- Բանակի մեծարման միջոցառումների համատեքստում նստացույց անող, սոցիալական տարբեր խնդիրներից արդարացիորեն դժգոհող ազատամարտիկների հարցը համահո՞ւնչ է հաղթանակած երկրին:

 


- Ազատամարտիկները իմ ընկերներն են, բոլորին շատ հարգում եմ, բայց իրենց պայքարելու միջոցն ինձ դուր չի գալիս: Պետք չի, որ թշնամին տեսնի, որ մեր ներսում ընկերոջ համար մեռնելու պատրաստ տղեն էսօր երկրից դժգոհ է: Մենք բոլորս էլ դժգոհ ենք, մեր երազած երկիրը դեռ չենք տեսել ու քիչ եմ հավատում, որ ես կտեսնեմ: Տա աստված'գոնե տղաս կամ թոռս տեսնեն: Նման ներքին ընդվզումների ներսում թաքնված' ներքին կազմակերպիչ կա ու ես չեմ ուզում' տղերքը դառնան գործիք: Իմ վերջին քաղաքական մասնակցությունը եղել ա մարտի 1-ին: Հետո այդ ամենից դուրս եմ եկել:

 

Շարունակությունը` այստեղ: