Tert.am-ը գրում է.
Greenpeace միջազգային անկախ կազմակերպությունը ստուգել է 12 հագուստ արտադրողի 82 արտադրանք, գրում է buro247.ru-ն։
Gap, American Apparel, H&M, Burberry և Disney ընկերությունները հայտնվել են միջազգային կազմակերպության ստուգման «զոհերի» թվում։ Օրինակ՝ Burberry-ի հավաքածուից մի վերնաշապիկում, որն, ի դեպ, գովազդել է Ռոմեո Բեքհեմը, հայտնաբերվել է քիմիկատի մեծ պարունակություն, որն առկա է մաքրող միջոցների բաղադրությունում։
Կազմակերպության թեստի արդյունքներով պարզ է դարձել, որ քննությունը չեն հանձնել գրեթե բոլոր ապրանքատեսակները։
Greenpeac-ը փորձել է պարզել, թե որ ընկերությունների արտադրանքներն են առավել անվտանգ և որ ապրանքանիշների հագուստներում կարելի է հայտնաբերել առողջության համար վտանգավոր քիմիկատներ։
Burberry-ն անմիջապես պաշտպանել է իր սեփական արտադրանքը՝ հայտարարելով, որ ընկերության ամբողջ արտադրանքն անվտանգ է և լիովին համապատասխանում է միջազգային և էկոլոգիական չափանիշներին։
Շարունակությունը՝ այստեղ: