Tert.am-ը գրում է.
Ամերիկյան հեղինակավոր The Atlantic ամսագիրն անդրադարձել է Անի քաղաքին: Հայոց հնագույն մայրաքաղաքի մասին պատմող հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Տեղակայված լինելով Թուրքիայի արևելյան սահմանին' Հայաստանի կողմից Ախուրյան գետի ափին, ժամանակի հզորագույն մայրաքաղաք Անին, որը հայնտի է որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», ներկայում ավերակ է: Հիմնադրվելով ավելի քան 1600 տարի առաջ' Անին գտնվել է մի շարք առևտրական ճանապարհների կենտրոնում' դառնալով ավելի քան 100 000 բնակիչ ունեցող քաղաք ամրոց:
Հետագա դարերի ընթացքում Անին, շրջակա տարածքների հետ միասին, բազմիցս գրավվել է բյուզանդական կայսրերի, օսմանյան թուրքերի, քոչվոր քրդերի, վրացիների կողմից: 1300-ականներին քաղաքը կտրուկ անկում է ապրել, իսկ 1700-ականներին' անմբողջովին լքվել: Ավելի ուշ' 19-րդ դարում, Անիի ավերակները լքված տարածք էին վերածվել, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմին և Հայոց ցեղասպանությանը հաջորդած դեպքերից հետո այն դարձել է ռազմականացված հողատարածք:
Քաղաքի ավերակներն այնուհետև ընկել են բազմաթիվ կողոպտիչների, վանդալների, ինչպես նաև' թուրքերի ձեռքը, ովքեր փորձում էին այդ տարածքից ջնջել Հայոց պատմության մասին հիշեցնող ցանկացած բան: Անի մուտք գործելու արգելքները մեղմացվել են անցյալ տասնամյակում' թույլ տալով որոշ զբոսաշրջիկների' այցելել քաղաք և լուսանկարներ անել»:
Հռիփսիմյան կույսերի վանքը Անիի ավերակներում, 2011, ապրիլի 19
Մանուկ իշխանների դամբարանի ավերակներն Անիի միջնաբերդում, 2011, ապրիլի 19
Սուրբ Գրիգոր եկեղեցու ավերակները Հայաստանի հետ սահմանին' Անիում
Անի մայր տաճարի ներսում, 2013, հունիսի 4
Աստվածամոր ամրոցը Ախուրյան գետի երկայնքով ձգվող ժայռերի վրա, 2013, հունիսի 4
Անին' Հայաստանի սահմանից նայելիս
Անիի միջնադարյան պարիսպները, 2008 հուլիսի 30
Անիի մայր տաճարի տեսքը թուրք-հայկական սահմանին գտնվող Կարս նահանգից
Փորագրություն մայր տաճարի արտաքին պատին
Սուրբ Գրիգոր եկեղեցու վնասված որմնանկարներն Անիում, 2010, փետրվարի 19
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավերակներն Անիում, 2010, փետրվարի 19
Անի հնագույն կամրջի ավերակները, 2011, հունիսի 19
Շարունակությունը՝ այստեղ: