Ռուս երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն բուժվում է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, որտեղ ամերիկացի մասնագետները դրական կանխատեսում են տվել վերջինիս բուժման համար:

 

«Ամերիկացի ուռուցքաբանները վստահեցնում են, որ Ժաննա Ֆրիսկեն կվերադառնա իր լիարժեք կյանքին»,- ասել է երգչուհու պրոդյուսեր Անդրեյ Շլիկովը:

 

Հիշեցնենք, որ երգչուհու մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ: Այնուհետև «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությունը դրամահավաք հայտարարեց երգչուհու բուժման համար: 24 ժամվա ընթացքում հավաքվեց 50 միլիոն ռուբլի: Այս պահին հավաքվել է 66 մլն. ռուբլի:

 

Տեսանյութը՝ այստեղ: