Հեռուստաբիզնեսի ամենակարևոր պայմանը մեծ ու կայուն լսարան ունենալն է: Դրա համար պարզապես պետք են մարդկանց ժամանցը ապահովող, խնդիրները վերհանող և այդ խնդիրներին լուծում տալ փորձող հաղորդումներ: Life.Panorama.am-ի այսօրվա հյուրը մեդիա դաշտում թոք-շուների առումով բավական մեծ հմտություն ունեցող հաղորդավար-լրագրող Արտակ Վարդանյանն է, ով մեկ ու կես տարվա ընդմիջումից հետո վերադարձավ եթեր…

 

-Ձեզ վաղուց եթերում չէինք տեսնում, ինչո՞ւ:

 

-Մեկնել էի Իտալիա՝ հեռուստալրագրության ոլորտում վերապատրաստման դասընթացների:

 

-Կարծեք նոր լիցքերով եք վերադարձել. նոր հաղորդում սկսեցիք: Ի՞նչ նոր խնդիրներ կբարձրացնի ձեր հաղորդաշարը:

 

-Այո, արդեն Արմնյուզ հեռուստաալիքով երկուշաբթիից ուրբաթ ժամը 18:00-ին «Երևանն է խոսում» թոք-շուն է հեռարձակվում: Փորձում ենք կայանալ ու կամաց-կամաց ընդլայնում ենք մեր լսարանը: Օրը 24 ժամ ունի, բայց ես դրանով զբաղվում եմ օրը 28 ժամ (ծիծաղելով)…Մենք եթեր ենք վերհանում հարցեր, որոնք գուցե շատ անգամներ են հնչել, քննարկվել… Բայց մենք փորձում ենք նոր ձևաչափերով այդ հարցերը քննարկել և նոր լուծումներ առաջարկել:

 

-Թեմատիկ ուղղվածություն ունի՞:

-Ոչ, թեմաների ընտրությունը շատ տարբեր է՝ սոցիալական, քաղաքական… Այն ամենը, ինչը մարդկանց, հատկապես երիտասարդներին հուզում ու անհանգստացնում է:

 

-Թեև դեռ չեմ հասցրել հետևել ձեր հաղորդմանը, բայց ինձ հիշեցրեց «Ազատ գոտին»…


-Գուցե ե՞ս եմ, որ հիշեցնում եմ «Ազատ գոտին», որովհետև դա իմ հեղինակային հաղորդումն էր…Ես արդեն մեկ ու կես տարի եթերում չէի և հիմա վերադարձել եմ վերապատրաստված ու բոլոր մանրուքներն ուսումնասիրած… Այնպես որ, նմանությունը միայն թոք-շուի ժանրն է և ես՝ հաղորդավարս…

 

 

Շարունակությունը՝ այստեղ: