«Չերչիլը տաղանդավոր անհաջողակ է»:


Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության Ռազմական քարոզչության բյուրոյի ղեկավար լորդ Մ. Բիվերբրուկը՝ մեկնաբանելով, թե ինչու իր ամսագրում տեղադրված աշխատության մեջ չի ներկայացրել Չերչիլին: Այդ դեպքից 8 տարի անց Չերչիլը դարձավ վարչապետ, իսկ Բիվերբրուկը դարձավ նրա ենթական:

«Մեզ դուր չի գալիս նրանց հնչողությունը, իսկ կիթառային երաժշտությունը շուտով դուրս կգա մոդայից»:


Սա ամենամեծ սխալ կանխատեսումն էր՝ կապված The Beatles-ի հետ, որն արվեց 1963 թվականին՝ Grandpa Recording երաժշտական ընկերության կողմից:

«Հեռախոսն ունի շատ թերություններ և անհարմարություններ և այն' որպես լուրջ հաղորդակցման և կապի միջոց, չի կարող ծառայել»:


Այս մասին հայտարարել է Wester Union տեխնիկայի զարգացման ընկերությունը' 1876 թվականին:

«Հեռուսաընկերությունը երկար չի ապրի, մարդիկ կհոգնեն նայել էկրանին»:


Այս մասին ասվել է գյուտարար Լի դե Ֆորեստը՝ 1957 թվականին:

«Չկա այնպիսի պատճառ, որի համար ինչ-որ մեկը կցանկանա տանը ունենալ համակարգիչ»:


Այս կանխատեսումն արվել է 1977 թվականին՝ Digital Equipment-ի տեխնիկայի միջազգային զարգացման կենտրոնի նախագահի կողմից:

«Իմ հորեղբայրը խաղաղության կողմնակից է. նա կարծում է, որ պատերազմ չպետք է սկսել»:


Այս մասին ասել է Վիլլ Հիտլերն' իր հորեղբոր մասին, 1937 թվականին:

«Տիեզերական ճամփորդությունն իսկական անհեթեթություն է, նման բան չի կարող լինել»:

 

Այս մասին ասել է աստղագետ Ռիչարդ Վուլին' 1956 թվականին:

«Իմ դարում ոչ մի կին չի դառնա վարչապետ»:

 

Այս մասին ասել է Մարգարետ Թեթչերը' 1969 թվականին, իսկ 1979 թվականին նա դարձավ Բրիտանիայի վարչապետ:

«Մարդու իմունային անբավարարվածության վիրուսը չի համարվում ՁԻԱՀ-ի պատճառ»:


Բժիշկ, գիտնական Պիտեր Դուիսբերգն այս սխալ հայտարարությունն արել է 1988 թվականին:

«Մարդիկ երբեք չեն ստեղծի մեծ ինքնաթիռ»:


Այս կանխատեսումն արել է «Boing»-ի ինժեներն՝ առաջին Boing 247 ինքնաթիռի թռիչքից հետո: Այդ ինքնաթիռը նախատեսված էր 10 ուղևորի համար:

 

«Դու ավելի լավ է դառնաս քարտուղարուհի կամ ամուսնանաս, քան զբաղվես այս գործով»:


Այս մասին 1944 թվականին Մերիլին Մոնրոյին ասել է մոդելային ընկերության ղեկավարը: