Aysor.am-ը գրում է.

 

Համացանցում հայտնված տեսանյութում պատկերված է Լուսինը, որի վրա շատ տարօրինակ առարկա է հայտնաբերվել:

Utro.ru-ի փոխանցմամբ' WowForReeel օգտատերը բոլոր հետաքրքրասերներին առաջարկել է Google Moon-ի կոորդինատները՝ 22042'38 0,46 N и 142034'44 0,52 E, որոնց միջոցով կարելի է տեսնել տարօրինակ օբյեկտը:

Լուսնի վրա հայտնաբերվել է եռանկյունաձև առարկա, որը համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձել:

Որոշ օգտատերեր նշում են, որ դա այլմոլորակայինների ռազմակայանի մի հատված է, իսկ մյուսները հումորով արձագանքել են, որ դա մկան թակարդ է: