Tert.am-ը գրում է.

 

Իսրայելում հնագիտական պեղումների ժամանակ, որոնք կատարվում էին նոր միկրոթաղամաս կառուցելու համար, եկեղեցի են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:

Նշվում է, որ եկեղեցին կազմված է կենտրոնական սրահից և 2 հարևան սրահներից, որոնք միմյանցից բաժանված են մարմարե խոյակներով: Շենքի առաջ գտնվում է բաց բակը՝ սպիտակ խճաքարից պատրաստված հատակով:

Բացի այդ' պեղումների ժամանակ հայտնաբերվել է կավագործարան, որտեղ գտնվել են կավե սպասքի տարբեր նմուշներ: Նշվում է, որ խճաքարե հատակը կցուցադրվի տեղի թանգարանում: