Esem.am-ը գրում է.
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հանդես է եկել պաշտոնական խոսքով: Սա նրա առաջին ելույթն է այն բանից հետո, ինչ զանգվածային լրատվամիջոցներով տարածվեցին նրա հիվանդության մասին լուրերը:
Երգչուհին հայտարարել է, որ այն գումարը, որը հավաքվել է իր համար, պահանջվածից շատ ավելի շատ է, և մնացած մասը, նա կփոխանցի հիվանդ երեխաների բուժման համար:
"Շնորհակալ եմ: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ իմ և իմ ընտանիքի համար այսչափ դժվար ժամանակահատվածում մեր կողքին կլինեն հազարավոր մարդիկ: Դա մեզ ուժ է տալիս: Շնորհակալ ենք մարդկության համար: Անչափ հաճելի է, որ Ռուսաստանում կան նման հոգատար և բարի մարդիկ: Այն գումարը, որը հավաքվել է իմ բուժման համար, ավելի շատ է, քան մեզ հարկավոր է: Ավելացած գումարը կփոխանցվի հիվանդ երեխաների բուժման ֆոնդին,-Woman.ru-ին փոխանցել է երգչուհին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն տառապում է գլխի' 4-րդ աստիճանում գտնվող քաղցկեղով: Այժմ երգչուհին գտնվում է Նյու Յորքում, որտեղ բժիշկների խումբ է հավաքվում, որպեսզի քննարկվի նրա բուժման հետագա քայլերը: