Վերջերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դերասան Արթուր Հակոբյանի ու լրագրող, երգիչ, երգահան Արման Կարապետյանի գլխավորությամբ իրականացավ «Բարեգործական մրցանակաբաշխություն 2013»-ը: Այն իր ձևաչափով եզակի էր Հայաստանում, քանի որ առաջին անգամ գնահատվեցին բարեգործություն կատարած անձիք: «Բարեգործությունը միշտ պետք է լուռ կատարվի, սակայն այս մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ զանգվածային բնույթ ստանալու համար, որպեսզի մարդիկ, տեսնելով մեկը մյուսին, հասկանան, որ դա է ճիշտ քրիստոնեական ապրելակերպը»,- բացման իրենց խոսքում նշեցին կազմակերպիչները:
Տոնական երեկոյի ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան հայ երգիչ-երգչուհիները' Սարգիս Ավետիսյանը, Նանան, Արմոն, Գևորգ Մարտիրոսյանը, Անահիտ Սահակյանը, Արմեն Դալլաքյանը, Սիդնին, Սարգիս Գրիգորյանը, Հրագը և այլք: Վերջինները նաև հատուկ շնորհակալագրեր ստացան մշտապես բարեգործական համերգներին մասնակցելու և առողջական խնդիրներ ունեցող երեխաներին իրենց կատարումներով ուրախացնելու համար: Համերգային ծրագրին ներկա էին նաև հատուկ հյուրեր, բազմաթիվ պարային համույթներ, արվեստի տարբեր գործիչներ, կազմակերպություններ և լրատվամիջոցներ: Մեր կայքը' ESem.am-ը նույնպես արժանացավ հատուկ պատվոգրի' բարեգործական նյութեր մշտապես պատրաստելու համար, ինչի համար էլ շնորհակալ ենք կազմակերպիչներին:
Մանրամասերն սկզբնաղբյուր կայքում