Tert.am-ը գրում է.
Բեյսջամփերը հեծանվով ցատկում է Բոլիվիայի «Մահվան ճանապարհ» կոչվող լեռնային ուղու եզրից և հրաշքով ողջ մնում:
Ինչպես ներկայացնում է Metro News-ը՝ բոլիվիացի բեյսջամփերի՝ համացանում տեղադրած տեսանյութում, որը նա նկարահանել է իր սաղավարտին ամրացված GoPro տեսախցիկով, երևում է, թե ինչպես է վերջինս հեծանվով ցատկում ճանապարհի նեղ հատվածից՝ հայտնվելով ցածրադիր անտառում:
Yungus Road կոչվող ճանապարհը հայտնի է որպես աշխարհի ամենամահացու և վտանգավոր ուղին, որով ամեն տարի փորձում են անցնել հազարավոր էքստրեմալներ, իսկ այս անգամ նրանցից մեկն ավելի հեռուն է գնացել՝ ընթացքից ցատկելով 1417 մետր բարձրությունից: