Ճապոնիայի Հոկայդոյի համալսարանի հնէաբանները հայտնաբերել են հադրոզավր (բադակտուց դինոզավրի կմախք): Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Գիտնականներն անհետացած կենդանու կմախքը հայտնաբերել են Հոկայդո կղզում: Դինոզավրի առաջին ոսկրային մնացորդները հայտնաբերվել էին դեռ 2003-ին: Անցած տարի Մուկավ քաղաքի հարակից լեռներում հայտնաբերվել էր դինոզավրի պոչի կմախքը, ինչպես նաև մի քանի ատամ: Վերջին պեղումների ժամանակ գիտնականներն ավելի քան 100 հատված են գտել և շարունակում են հայտնաբերել նորանոր մասեր:
«Հավանականությունը մեծ է, որ հետազոտությունների ընթացքում կստանանք կմախքի ամբողջական տեսքը»,-հայտնել է հետազոտությունների թիմի պրոֆեսոր Յոսիցուգու Քոբայասին:
Ներկայումս, գիտնականները կարողացել են 30%-ով հավաքել այս նախապատմական կենդանու կմախքը, որի մարմինն ունեցել է 8 մ երկարություն և կշռել է 7 տոննա: Սա մինչ օրս հայտնաբերված հադրոզավրերից ամենախոշորներից է: