Tert.am-ը գրում է.

 

Ֆլորիդա նահանգի (ԱՄՆ) Սենթ Փիթերսբերգ քաղաքում կայանալիք աճուրդում վաճառքի կհանվի հայտնի երգչուհի Մադոննայի լուսանկարների և դիմանկարների հավաքածուն, որոնք արվել են 1980-ականներին, գրում է РИА Новости-ն։

Հավաքածուն պատկանում է Մադոննայի վաղեմի ընկերոջը՝ Մարտին Բերգոյնին, ում հետ երգչուհին ծանոթացել է նախքան հայտնի դառնալը։ Բերգոյնը եղել է նաև երգչուհու առաջին համերգային շրջագայության մենեջերը և նկարել է նրա Burning Up երգի շապիկը, որը թողարկվել է 1983-ին։

Բերգոյնը մահացել է 1986-ին, ՁԻԱՀ-ից, 23 տարեկանում։ Լուսանկարներն աճուրդում կներկայացնեն նրա ծնողները։
Աճուրդը կկայանա փետրվարի 9-ին։