Դերասան, հումորիստ, հաղորդավար Անդրանիկ Հարությունյանն անդրադարձել է իր պլաններին, երկրի վիճակին, երկրից մեկընդմիշտ մեկնելուն: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Mediamall.am-ը զրուցեց վերջինիս հետ:

 

-Ինչո՞վ է այժմ զբաղված դերասան Անդրանիկ Հարությունյանը, բացի այն, որ վերջերս նոր նախագծով հանդես եկավ:

 


-Աշխատում եմ Երևանի պետական կամերային թատրոնում' թատերաշրջանն արդեն բաց է, և նաև շատ նոր ու հետաքրքիր անակնկալներ են սպասվում «Արմենիայի» հեռուստադիտողներին, սակայն փակագծերը բացել չեմ կարող:

 

-Ամեն դեպքում' թատրո՞ն, թե՞ հեռուստատեսություն:


-Ավելի հոգեհարազատ և ճիշտ է թատրոնը, մյուս կողմից հեռուստաընկերությունն ավելի փոխշահավետ է գումար վաստակելու և ճանաչում ձեռք բերելու համար:

 


-Մի բան, որ այս տարի անպայման պետք է իրագործեք…

 


-Ամեն վայրկյան իրագործելու և մտածելու բաներ կան: Հատուկ մի բան կա, ում համար ուղղակի պետք է ապրեմ' բալիկս, փորձեմ անել ամեն ինչ, որ իր համար լավ լինի:

 


-Շատ հայտնի մարդիկ մեկնում են Հայաստանից, դա Ձեզ սպառնո՞ւմ է:

 


-Առայժմ չի սպառնում, բայց կարծում եմ կգա ժամանակ, երբ կհասկանամ, որ կարելի է գնալ Հայաստանից… Շատ դժվար բան է, երբ հասկանում ես, որ էլ «չես ձգում»…

 

-Ակտիվ մասնակցություն ունեցաք տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ակցիաներին: Լուրեր են պտտվում, որ, այնուամենայնիվ, այս գարնանը կլինեն թանկացումներ, պատրաստակամություն կա՞ նորից դուրս գալ պայքարի:


-Ես կարծում եմ, եթե այսքան պայքարելուց հետո թանկացվի, ուրեմն անիմաստ է պայքարելը ու կարելի է վերջնականապես գնալ երկրից: Շատ բաներ թանկացվեցին' գազը, էլեկտրաէներգիան: Օրինակ ես, այս ամիս 130 000 դրամ պետք է էլեկտրաէներգիայի համար վճարեմ, էնպես չի, որ չունեմ այդ գումարը, բայց դժվար է համակերպվել էդ մտքի հետ: Ինչպես կարելի է այդքան գումար վճարել: Գնալով կործանվում ենք, ուրեմն ինչ-որ մի բան այս երկրում սխալ է աշխատում: Եթե տրանսպորտի սակագինը թանկանա, կնշանակի, որ պայքարելն անհնար է, ուրեմն այնպիսի մարդիկ են հավաքվել, որ նրանց դեմ պայքարելն անհնար է: Նրանց դեմ պայքարելը դրսից է ճիշտ, այն էլ ո՞վ ունենք, որ պայքարի' եղածներն էլ իրենց կողմից են:

 

 

-Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել, որին միացել են նաև շատ հայտնիներ: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն' օրենքի ընդունմանը:

 


-Այս հարցում մի փոքր անտեղյակ եմ, իհարկե լսել եմ, բայց մասնակցություն չեմ ունեցել, որովհետև գործնական առումով զբաղված եմ եղել:

 

-Հնարավո՞ր է միանաք այս ակցիային:

 


-Կարծում եմ' ոչ, քանի որ աշատանքային զբաղվածությունս է շատ: Թող ինձ ներեն, բայց ժամանակային առումով աշխատանքս թույլ չի տալիս:

 

Զրուցեց Լիա Թահմազյանը