Եվրոպացի դիետոլոգների կողմից ստեղծված Obalon դեղահաբը կօգնի բոլոր այն մարդկանց, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Այս մասին հաղորդում է Aysor.am-ը, հղում տալով Vesti.ru-ին:
Փորձագետների խոսքով՝ Obalon-ի ընդունումից հետո այն մարդու ստամոքսում բացվում է և խնձորի մեծությամբ փուչիկի վերածվում: Փուչիկի առկայությունը ստամոքսում արգելակում է քաղցի առաջացումը: Ամբողջ գործողության համար պահանջվում է ընդամենը 10 րոպե:
Բժիշկները նշել են, որ այդ դեղահաբը ամբողջությամբ անվտանգ է և այն օգտագործողները 12 շաբաթվա ընթացքում նիհարում են 8 կգ-ով: