Հռոմի պապ Ֆրանսիսկոսը ուղերձ է հղել շվեյցարական Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին: Համաշխարհային առաջնորդներին և ազդեցիկ բիզնես գործիչներին կոչ է արել վերանայել նյութական բարիքների բաշխման կարգը' հօգուտ համայն մարդկության:

 

«Դիմում եմ բոլորիդ' խնդրելով անել այնպես, որպեսզի հարստությունը ծառայի ողջ մարդկությանը, այլ ոչ թե կառավարություններին»,-նշում է «Ինտերֆակս» գործակալությունը:

 

Ֆրանսիսկոսն ընդգծել է, որ «չի կարելի թույլ տալ, որպեսզի հազարավոր մարդիկ յուրաքանչյուր օր մահանան սովից' մթերքների բավարար քանակի առկայության պայմաններում»:

 

Շարունակությունը` այստեղ: