Բրազիլացի հանրահայտ դերասանուհու մտքով անգամ չէր անցնում, որ կստանա առաջարկ ու կխաղա մի դեր, որը կդառնա շրջադարձային՝ փոխելով իր կյանքի ողջ ընթացքը:

Ջիովաննա Անտոնելլիին շատերը ճանաչեցին և սիրեցին հանրահայտ «Կլոն» սերիալից հետո, որը ցուցադրվել է աշխարհի գրեթե 30 երկրում: Ջեյդի կերպարը, որ Ջիովաննան, մարմնավորեց նշված սերիալում, սիրվեց և ընդունվեց շատերի կողմից. «Սովորեցի մի քանի արաբերեն բառեր, իսկ ամենագլխավորը' սովորեցի պարել պորտապար»,- հիշում է Ջիովաննան: Ինչպես խոստովանում է դերասանուհին, ինքը բացարձակ կապ չունի Ջեյդի կերպարի հետ և չէր կարողանա այդ կյանքով ապրել, չնայած դրան՝ կերպարը մինչ այժմ էլ բուռն զգացմունքներ է արթնացնում:

600x580

Ջիովաննա Անտոնելլին ծնվել է 1976թ-ի մարտին 18-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ արվեստագետների ընտանիքում: Հայրը Բրազիլիայում սիրված և ճանաչված օպերային երգիչ է, իսկ մայրը՝ բալետի պարուհի, ունի նաև եղբայր, ով հաջողակ իրավաբան է: Ինչպես հետագայում պատմում է Ջիովաննայի տատիկը, աղջիկն իր տաղանդն ու դեպի արվեստն ունեցած սերը ժառանգել է հենց ծնողներից՝ մասնավորապես հորից:

600x580

Դեռ 11 տարեկանից Ջիովաննան սկսում է խաղալ դպրոցական թատերաբեմում, հետո արդեն ընդգրկվում սիրողական թատերախմբի կազմում: 14 տարեկանում ապագա դերասանուհին առաջին անգամ հայտնվում է հեռուստաէկրանին, իսկ դրանից 4 տարի անց' նկարահանվում առաջին հեռուստասերիալում: Ջիովաննան հաջողությամբ է հանդես գալիս, իսկ հաջորդ տարում արդեն ստանում է առաջարկ՝ նկարահանվելու միաժամանակ երկու տարբեր սերիալներում:

 600x580

Շարունակությունը` այստեղ: