1in.am-ը գրում է.
Աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է Credit Swiss շվեյցարական բանկի ամենամյա մրցանակին՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»՝ հաղորդում է musicofarmenia.com կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ հայ ջութակահարին պարգևատրելու մասին ժյուրին հայտարարել է հունվարի 18-ին՝ Վիեննայում:
Մրցանակի հետ Սերգեյ Խաչատրյանը ստացել է նաև դրամական պարգևատրում՝ 75 հազար շվեյցարական ֆրանկ, ինչն «ամենաթանկարժեք» պարգևներից մեկն է երաժշտության ոլորտում: Մրցանակը նախատեսում է նաև, որ Խաչատրյանը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կմասնակցի համերգի, որը կայանալու է սեպտեմբերի 13-ին՝ դիրիժոր Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ: