Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, մարդկանց մոտ սրտի կաթվածի հավանականությունն ավելի է մեծանում գիշերը և հանգստյան օրերին. այս եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները:
Կատարվել է գիտական-բժշկական 48 ուսումնասիրություն, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 1.896.859 մարդ:
Ուսումնասիրություններն անցկացվել են ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում, որի ընթացքում գիտնականները եզրակացություն են կատարել՝ հաշվի առնելով քնի և հանգստի ժամերը, ներառյալ՝ հասակը, սեռը, ռասան, խոլեստերինի մակարդակը, շաքարի բաղադրությունն արյան մեջ, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը և զարկերակային ճնշումը: Նրանք հայտնաբերել են, որ անքնությամբ տառապող մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը մեծացել է 35 տոկոսով:
Գիտական հետազոտությունների Science ամսագրում տպագրվել է փորձաքննությունների արդյունքները, ըստ որի՝ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ հիմնականում մահանում են գիշերը և հանգստյան օրերին: Ընդ որում, այս մարդկանց մեծ մասն, ըստ բրիտանացի գիտնականների՝ մահանում է հենց սրտի կաթվածից: