Հրաշալի նվեր բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հայ կինոն եւ նաեւ հաճախ օգտագործում այն արտահայտությունները, թեւավոր խոսքերի վերածված այն մտքերը, որոնք անգամ հղման կարիք չունեն: Հին ու սիրված ֆիլմերի ամենահայտնի խոսքերն այժմ մեկտեղվել են մեկ գրքում՝ «Հայ կինոն... գրավոր»:
Նախագծի հեղինակը բանասեր Մարտին Հուրիխանյանն է: Գիրքը լույս է տեսել «Հայֆիլմի» 90-ամյակի առիթով:
«Եռանկյոնի»' 5 հոգով 6 երգ ենք երգում: «Մենք ենք, մեր սարերը»' Կարեւորը մենք ենք ու Ամերիկան: «Տղամարդիկ»' Մայրիկը հենց այսպես էլ նկարագրում էր քեզ: «Մենք ենք, մեր սարերը"»' Ես քեզնից շատ շնորհակալ եմ: Թե որ դու չէիր կանչիլ, ես ըսկի լողացողը չէի: «Եռանկյունի»' Ուստա, Համոն փողը չի տվել: «Մենք ենք, մեր սարերը»'Էհեյյ...
Ժողովրդական իմաստության արժեք ստացած այսպիսի մտքեր հայկական կինոյում ինչքան ասես, կգտնես: Արտահայտություններ՝ բոլոր ժամանակների, մարդկանց, երեւույթների համար: 150 ֆիլմ՝ 350 էջում:
«Հպարտությամբ կարող եմ ասել, որ էն սակավաթիվ մարդկանցից մեկն եմ մեր հանրապետության, որ նայել է հայ կինոյի ստեղծած բոլոր ֆիլմերը: Նվազագույնն աշխատել եմ 14 ժամ, օրը գոնե 6 ֆիլմ նվազագույնը նայել եմ»,- ասաց Մարտին Հուրիխանյանը։
Գրքի համահեղինակները Մարտին Հուրիխանյանի որդին ու դուստրն են: Ֆիլմերից հատվածներ ընտրելիս՝ առանձնացրել են նաեւ բանահյուսական արժեք ներկայացնող տողերը. մեծ թվով կենացներ, առակներ, օրհնանքներ ու անեծքներ են ներգրավվել:
Շարունակությունը՝ այստեղ: