Հանրության կողմից «ռաբիսի թագուհի» հռչակված երգչուհի Նանայի հետ հանդիպեցինք երևանյան ռեստորաններից մեկում: Հանրության քննարկման կիզակետում գտնվող երգչուհին այս տարի կամուսնանա: Երգչուհու հետ խոսել ենք անձնական կյանքի, առաջիկա ծրագրերի և ոչ միայն այդ ամենի մասին:)
-Ասում են, որ կարիերա ստեղծելու հիմնական բաղադրիչներից մեկն էլ գեղեցիկ արտաքին ունենալն ու համարձակ ոճով հանդես գալն է: Ձեր հաջողության գրավականը ո՞րն եք համարում:
-Սկսեմ նրանից, որ ինձ փոքր ժամանակից ասել են «պարոն Բախտիկյան» (ծիծաղում է, հեղ.): Իսկապես' ամեն հարցում բախտս բերում է, այս բնագավառում էլ է այդպես: Առաջին երգս, որը կատարեցի մոր մասին էր: Այդտեղից էլ սկսվեց «պարոն Բախտիկյանի» առաջին քայլերը: Ժողովուրդն ինձ սիրեց և ընդունեց այդ երգով: Այն, որ արդեն տասը տարի է, ինչ այս բնագավառում եմ և վայելում եմ շատերի սերը, աշխատասաիրությանս շնորհիվ է: Շատերին թվում է, որ այս բնագավառում աշխատելը հեշտ է, իրականում անընդհատ ինքնաթիռների, մեքենաների մեջ լինելը, երկրից երկիր գնալը բավականին բարդ է: Փորձում եմ շատ աշխատել, որպեսզի մնամ բեմում:
-Շատերը ռեստորանում կամ ակումբներում երգող երգիչներին «ցածրակարգ» են համարում: Գիտենք, որ Դուք նույնպես երգում եք ակումբում և կորպորատիվ միջոցառումների ժամանակ: Կարծիքներից սրտնեղո՞ւմ եք:
-2006 թվականին ինձ մոտ սթրեսային վիճակ էր: Ընկերներիցս մեկն ինձ դեպրեսիայից հանելու համար «ստիպելով» հրավիրեց աշխատել ակումբներից մեկում: Սակայն, մի քանի ամիս եմ միայն աշխատել այնտեղ: Ինչ վերաբերվում է ծնունդներին, հարսանիքներին երգելուն' շնորհակալ եմ Աստծուն, որ ժողովուրդն ինձ սիրում և հրավիրում է: Բեմը նաև ռեստորանի բեմն է: Երևի պարապության արդյունք է, անմակարդակ քայլ, որ նման մեկանաբանություններ են անում: Էթիկայի, մակարդակի հարց է, իսկ Հայաստանում չկա էթիկան: Ժողովուրդը շատ է չարացել, ինքս էլ չեմ հասկանում' ինչու: Հասկանում եմ, որ գործ չկա, մարդկանց ձեռքը գումար չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ իրար հանդեպ պետք է այսքան չար լինել:
-Ռեստորաններում երգելով ավելի շա՞տ գումար եք վաստակում:
-Իմ պարագայում կարելի է ասել' ոչ: Ես գումար վաստակում եմ համերգներով, շրջագայություններով: Կարելի է ասել' ամենաթանկ ու պահանջարկ ունեցող երգչուհին եմ: Ոչ թե ես եմ ինձ կնքում որպես ամենաշատ վարձատրվող երգչուհի, այլ, ինչպես հասկանում եմ, էդպես էլ կա: Ես համալիրում երկու օր համերգ եմ ունեցել լեփ-լեցուն դահլիճով, եթե էս տարի հասցնեմ էլի երկու օրով համալիր լցնել, շատ մարդկանց շատ բան կապացուցեմ:
-Որքա՞ն արժե Ձեր մեկ ելույթը:
-Հստակ գին չեմ կարող ասել, բայց կնշեմ այն, որ Հայաստանի ու դրսի գները տարբեր են: Հիմնականում դրսից ենք գումար աշխատում:
-Առաջիկա ի°նչ ծրագրեր ունեք:
-Քանի որ ձայնասկավառակ անցած տարի եմ թողարկել, չեմ կարծում' այս տարի նոր ձայնասկավառակ լինի: Չեմ սիրում շատ կարճ ժամանակում մի քանի ձայնասկավառակ ունենալ, քանի որ մարդիկ չեն հասցնում հիշել երգերը: Առաջիկայում կլինեն նոր երգեր, նոր տեսահոլովակներ: Նախատեսում եմ նաև ունենալ դուետներ, բայց չեմ կարող հստակ ասել, թե ում հետ: Սկսվել են նաև շրջագայությունները, հիմնականում Ռուսաստանում և Եվրոպայում: Պլանավորել ենք նաև համերգներով հանդես գալ Հայաստանի շրջաններում, բայց սա դեռևս հստակ չէ:
Շարունակությունը՝ այստեղ: