Մեր արդյունավետությունը կարող է մեզ լքել ծանր աշխատանքային օրվա վերջում: Երբեմն ավելի հեշտ է պարզապես նստել հեռուստացույցի առջև և պիցցա պատվիրել, քան այցելել սպորտային ակումբ՝ առողջ ընթրիք պատրաստելուց առաջ:

Սակայն նոր ուսումնասիրությունը ապացուցել է, որ եթե կարողանանք հաճույք գտնել մեր առաջադրանքների մեջ, մեր ինքնատիրապետումը կաճի՝ անկախ հոգնածության աստիճանից:

Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Ինզլիկթը հրապարակել է իր կատարած ուսումնասիրության արդյունքները Trends in Cognitive Sciences ամսագրում:

Ինզլիկթի սահմանմամբ՝ ինքնատիրապետումը մտավոր պրոցես է, որը թույլ է տալիս մարդուն անտեսել մտքերն ու հույզերը՝ իր վարքը մի պահից մյուսը տեղափոխելու նպատակով:

 

Ինզլիկթը գտնում է, որ, եթե անգամ մարդը կարող է թերանալ ինքնատիրապետման հարցում գերհոգնած ժամանակ, դա չի նշանակում, որ նրա կամքի ուժը նվազել է:

Ինչևէ, Ինզլիկթն ասում է, որ հնարավոր է՝ շատ մարդիկ կարող են կորցնել կամքի ուժը՝ նույն առաջադրանքն անընդմեջ կատարելով. սա չի նշանակում, որ մարդիկ ինքնատիրապետում չունեն:

Ինզլիկթի խոսքերով՝ "ստիպվածը" "ցանկությամբ" փոխարինելու դեպքում մարդիկ կարող են մեծացնել իրենց ինքնատիրապետումը, անգամ եթե գերհոգնած են:

Նա նշում է, որ եթե այս բանաձևը չի գործում, ապա, գայթակղություններից խուսափելով և ուղեղին ընդմիջումներ տալով, կարելի է թարմացված զգալ և պատրաստ լինել լուծելու անհրաժեշտ խնդիրները:

"Եթե ինչ-որ մեկը ցանկանում է առողջ սնվել, նա պետք է մտածի այն հաճույքի մասին, որ կարող է ստանալ սննդից: Նա չպետք է մտածի, որ կատարում է մի բան, որն անհրաժեշտ է":