Փոփ երգչուհի Մադոննան ներողություն է խնդրել ռասիստական արտահայտության համար, որը նա օգտագործել է Ինստագրամում՝ իր որդու վերաբերյալ: Այս մասին գրում է BBC-ն:
Ուրբաթ օրը երգչուհին կիսվել է իր 13-ամյա որդու լուսանկարով, որտեղ երեխան մասնակցում է բռնցքամարտի: Լուսանկարը զուգորդվել է վիրավորական մակդիրով, որն օգտագործվել է հեշթեգում՝ #disnigga:
«Շատ եմ ափսոսում, եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ՝ n տառն օգտագործելով»,-ասված է նրա պաշտոնական հայտարարության մեջ:
իրավորական մեկնաբանությամբ լուսանկարը հեռացվել է՝ Ինստագրամում տեղադրելուց անմիջապես հետո: Ավելի քան 1.1 միլիոն մարդ իր զայրույթն է արտահայտել վիրավորական հեշթեգի վերաբերյալ: