Առողջ նախաճաշն օգնում է ուղեղի լավ աշխատանքին և նպաստում է, որպեսզի ձեր օրն անցնի արդյունավետ: Փորձեք ձեր նախաճաշի մեջ ներառել հետևյալ յոթ սննդամթերքներից գոնե մի քանիսը, և դուք կարող եք համարել, որ վարում եք առողջ ապրելակերպ:

Ձուն պարունակում է վիտամին B, ինչը նպաստում է ուղեղի աշխատանքին և հիշողության լավացմանը:

Հացահատիկների օգտագործումն առավոտյան շատ կարևոր է, քանի որ մեր մարմինն ածխաջրերը վերածում է գլյուկոզայի, ինչն էլ կարելի է համարել ուղեղի համար «վառելիք»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ, կարմիր և սև խաղողի օգտագործումը բարելավում է մեր հակաօքսիդանտ պաշտպանությունը: Օքսիդանտները վտանգավոր են ուղեղի առողջության համար, այդ իսկ պատճառով նախաճաշում խաղողի ներառումը կարևոր նշանակություն ունի:

 

Շարունակությունը՝ այստեղ: