Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ելենա Վաենգան պատրաստվում է Անդրեյ Մալախովին դատի տալ: Նրան զայրացրել է այն, որ Մալախովն իր անձնական կյանքի մասին գաղտնիության իրավուքն է խախտել:
«StarHit» ամսագիրը՝ Անդրեյ Մալախովի գլխավորությամբ, խախտում է իմ անձնական իրավունքները: Հետաքրքիր է, եթե ես փորձեմ փնտրել և բացահայտել նրա անձնական կյանքը՝ թե արդյոք նա սիրեկաններ ունի: Կարող եմ նրանց գտնել: Միգուցե նրա ամուսնությունը կեղծ է: Կարող եմ գտնել նրանց և ֆոտոներ տեղադրել: Փողի հանդեպ սերն իրականում աչքերը փակել են: Էլ չեմ խոսում խղճի մասին, նա դա չունի: Կրկին կհանդիպենք դատարանում»: