Հռոմից 100 կմ հեռավորությամբ գտնվող Ռիետի քաղաքում երիտասարդ միանձնուհին մայր է դարձել։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ նա բուժօգնության է դիմել որովայնի սուր ցավի պատճառով։
Տեղի մենաստանի քույրերը կնոջը հեռու են պահում լրագրողներից։ Ծննդաբերության մասին լուրը տարածվել է մեկ օր անց։ Երեկ պարզ է դարձել, որ նա առողջ որդի է ունեցել՝ 3 կգ քաշով և նրան անվանակոչել է Ֆրանցիսկոս։
Այդ անունով վերջին շրջանում նորածիններին անվանակոչում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատվին։
Հայտնի է, որ ծննդկանը 32 տարեկան է։ Նա ծնունդով Սալվադորից է։ Իտալիայում կինն ապրում է 16 տարեկանից։ Նրա հետ նույն մենաստանում գտնվում է քույրը։ Երեխային տվել են մոր ազգանունը, իսկ հոր մասին ոչ ոք ոչինչ չի լսել։
Շարունակությունը` այստեղ: