Life.panorama.am-ը գրում է.

 

Ես երբեք չեմ գրել դաստիարակության մասին, քանի որ կարծում եմ, որ դաստիարակության էությունը լավը սեփական պահվածքով, շարժ ու ձևով ցույց տալն է: Միայն սեփական օրինակով մարդիկ կարող են ազդել այլոց վրա և կրթել նրանց. առավելևս' եթե խոսքը երեխաների մասին է: Երեխաների հետ ուղիղ և անկեղծ լինել, չթաքցնել հոգում եղած իրական հույզերը, սա է դաստիարակության միակ ճիշտ ձևը:

 

Մանկավարժությունը գիտություն է այն մասին, թե ինչպես վատ ապրելով երեխաների վրա լավ ազդեցություն ունենալ: Սա նույնն է, թե բնության օրենքներին հակառակ ապրելով փորձես առողջ օրգանիզմ ունենալ:

Սա խորամանկ և դատարկ գիտություն է, որը երբեք իր նպատակին չի հասնում: Դաստիարակության դժվարությունները կայանում են նրանում, որ ծնողները չշտկելով սեփական թերությունները, փորձում են այդ նույն թերություններն արմատախիլ անել երեխայի ներսից: