Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն երկու տարի է, ինչ սիրային կապի մեջ է ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեի հետ: Այս մասին հայտնում է Closer ամսագիրը:
Հրատարակությունը նշում է, որ Գայեն ապագա նախագահի հետ ծանոթացել էր Փարիզում, ֆրանսիական ռադիոյի տան մոտակայքում գտնվող ռեստորանում և հմայված էր, իր խոսքով, այդ «համեստ տղամարդով»:
«Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին»,-ասված է դերասանուհու հետ Օլանդի կապի մասին ամսագրի նյութում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահ Ֆրանսուա Օլանդի շուրջ սիրային սկանդալ է հասունացել, երբ Closer պարբերականը հայտնել էր երկրի 59-ամյա առաջնորդի և 41-ամյա դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին։