Esem.am-ը գրում է.
Ամանորի գիշերը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը կներկայացնի հումորիստ, դերասան, երաժիշտ Արամ MP3-ը: Վերջինս թեև կրթությամբ երգիչ չէ, սակայն միշտ փայլել է վոկալային իր տվյալներով: Այդուհանդերձ Նոր տարին սկսվեց թեժ քնարկումներով: Շատերը հաջողություն մաղթեցին Արամին՝ բարձր գնահատելով նրա տաղանդը, ոմանք էլ կարծում են, որ մասնագիտությամբ դեղագործ հումորիստի ընտրությունը լավագույնը չէր:
Ինչպես միշտ, հայերը բաժանվեցին երկու թևի, ու անգամ ամանորյա տոնական տրամադրությունը չխանգարեց ցանցաբնակներին թեժ բանավեճեր սկսել նյութերի մեկնաբանությունների բաժնում և իրենց կարծիքը ոչ թե հայտնել, այլ պարտադրել մյուսներին:
Այս ընթացքում «Եվրատեսիլի» հայ ներկայացուցիչը հարցազրույց է տվել եվրոպական Oikotimes.com կայքին, որում ասել է, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ին ներկայացնելու լուրը մեծ անակնկալ էր իր համար՝ ամանորյա անակնկալ: «Դա մեծ պատասխանատվություն է, ես պատրաստ եմ փորձել հաղթել և մրցույթը մեր երկիր բերել,- ասել է երգիչ-շոումենը, ով մինչ այս բազմիցս հաջող համերգային ծրագրեր է ունեցել Հայաստանում: -Մրցույթում ինձ դժվար խնդիր է սպասվում: Չնայած շատ երկրներ հրաժարվել են մասնակցել մրցույթին, եզրափակչում ներկայանալու է 25 կամ 26 երկիր և դժվար է լինելու»:
Շարունակությունը` այստեղ: