Բոսնիայում գտնվող Կոզարսկա Դուբիցա քաղաքի ազգային գրադարանում է պահվում հայտնի իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի գրաֆիկական աշխատանքը: Այս մասին հայտնում է itarr-tass-ը:

Ըստ գրադարանի աշխատակիցների՝ այդ աշխատանքը երկար տարիներ գաղտնի է պահվել: Նկարում նկարչի ստորագրությունը չկա, բայց մշակութային հաստատության ներկայացուցիչները վստահ են դրա իսկության մեջ:

Պիկասոյի աշխատանքը գրադարանին նվիրել է իրենց երկրի ազգային հերոս Բոշկո Շիլեգովիչը, իսկ նա էլ, իր հերթին, իբր որպես նվեր ստացել է 1964-ին:

Մշակութային կենտրոնի նախկին տնօրենը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ այս տարիների ընթացքում շատ է վախեցել թանկարծեք նվերի պահպանմամբ:

«Մենք այդ ժամանակ չունեիք նկարի պահպանման համապատասխան տեխնիկան և կարող էինք գլուխգործոցը պահպանել միայն լռությամբ»,-ասել է տնօրենը:

Նկարը գրադարանում պահվել է սովորական չհրկիզվող պահարանում՝ 1980-ականներից: