Սերիալային դերասանները ամեն օր են մեզ հյուր գալիս, ոմանք՝ սիրված, ոմանք՝ ոչ: Երբեմն կարևոր չէ, դրակա՞ն, թե՞ բացասական, օրինակե՞լի, թե՞ անօրինակելի կերպար ես, մարդիկ կարող են քո մեջ գտնել հարազատ մի թել ու… կդառնաս հաջողված ու սիրված կերպար…

Life.panorama.am-ը այսօր զրուցեց «Քաղաքում» հեռուստասերիալում Կարբիտի դերակատար Մովսես Նիկողոսյանի հետ…

 

-Մովսես, նախ շնորհավորում եմ «Դուետ» նախագծում հաղթելու համար: Ըստ ձեզ՝ ինչո՞ւմ էր ձեր հաջողությունը:

-Ցանկացած նախագծում զույգերի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է… Նաև կարծում եմ՝ մեծ դեր խաղաց այն հանգամանքը, որ մենք կարողացանք նախագծից դուրս լավ ընկերներ լինել, նորմալ շփվել, փոխադարձ հասկացվածություն ու հարգանք ունենալ…

 

-Բավական լավ եք երգում, մասնագիտական կրթություն ունե՞ք:

-Ոչ, ավարտել եմ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, որպես երգիչ՝ կրթություն չունեմ… Պարզապես հայրս երաժիշտ է, այդ շունչը միշտ եղել է մեր տանը:

 

-Իսկ ո՞ր ժանրն է ձեզ ավելի հոգեհարազատ:

-Չեմ կարող կոնկրետ ժանրեր նշել… Տարբեր երգեր եմ սիրում կատարել, բայց հետագայում, երբ երգարվեստի ասպարեզում լուրջ մտադրություններ ունենամ, անպայման կընտրեմ մեկը…

 

-Փաստորեն մտածում եք երգչի կարիերան հետագայում շարունակել…

-Հիմա լուրջ պլաններ չունեմ, բայց կարելի է ուժերս այդ ասպարեզում փորձել, ինչո՞ւ ոչ…

 

-Սերիալում Կարբիտի կերպարը ձեր առաջի՞ն դերն էր:

-Նաև մի քանի սերիա նկարահանվել եմ «Լիալուսին» սերիալում՝ կալանավորի դերում… Տարբեր հեռուստաընկերություններից առաջարկներ եմ ունեցել, բայց մերժել եմ… Հետո որոշեցի, որ պետք է մտնեմ սերիալ ու մտա…

 

Շարունակությունը` այստեղ: