Life.panorama.am-ը գրում է.

 

Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմն անվանվելու է «Զզվելի ութնյակ» (The Hateful Eight):

Deadline պարբերականը հայտնում է, որ Տարանտինոն արդեն ավարտել է ֆիլմի սցենարի աշխատանքները և ներկայում մտադիր է այն ցույց տալ մի քանի դերասանների, ում նա տեսնում է գլխավոր դերերում:
Պարբերականի աղբյուրների համաձայն' Տարանտինոն արդեն ընտրել է երկու դերասանի' Քրիստոֆ Վալցին և Բրյուս Դերնին: Վալցը նկարահանվել է Տարանտինոյի երկու ֆիլմերում և արժանացել Օսկարի:
Սցենարիստը հույս ունի, որ իր նոր ֆիլմը մեծ հաջողություն է ունենալու: