Սափրվելու համար ամենահարմար ժամանակահատվածը առավոտն է: Արթնանալուց հետո պետք է համբերել 10-15 րոպե, որպեսզի նվազի դեմքի այտուցվածությունը, ապա դեմքը լվանալ տաք ջրով:

 

1.Մաշկը ածելիի հետ շփմանը նախապատրաստելու համար սրբիչը փոքր-ինչ խոնավեցրեք տաք ջրում, ապա դրանով մոտ 30 վայրկյան տրորեք երեսը:

 

2.Ցանկության դեպքում դեմքը կարելի է խոնավեցնել հատուկ քսուքով, ապա սափրվելու համար նախատեսված փրփուրը հատուկ վրձինի միջոցով հավասարաչափ շարժումներով քսեք դեմքով մեկ:

3.Նախ հարկավոր է սափրել այտերի մազերը՝ աճի ուղղությամբ, վերևից ներքև մինչ

և դնչի ծայրը: Ավելի մաքուր ածիլելու համար մյուս ձեռքով փոքր-ինչ ձգեք մաշկը: Դեմքի ավելի բարդ հատվածներում մազերը կարող եք սափրել աճի հակառակ ուղղությամբ: Դեմքից հետո նույն ձևով հեռացրեք վզի մազերը: Ամենավերջում սափրեք վերին և ստորին շրթունքների շրջակայքի մազեր: Այս հատվածում մազածածկույթը, որպես կանոն, խիտ և հաստ է լինում, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ շրթունքների շուրջ սափրվելու համար նախատեսված փրփուր քսել: Վերին շրթունքի վրայի մազածածկույթը սափրելիս, շրթունք պարտադիր ձգեք ներքև՝ ատամների ուղղությամբ: Հիշեք, որ սափրվելիս ածելին մի քանի անգամ պետք է ողողել տաք ջրով՝ ազատելով այն փրփուրից և կուտակված մազերից:

 

Շարունակությունը՝ այստեղ: