Tert.am-ը գրում է.

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Harley-Davidson Dyna Super Glide մոտոցիկլետը փետրվարի 6-ին Փարիզում վաճառքի կհանվի լոնդոնյան «Bonhams» բարեգործական աճուրդում, հայտնում է Вести-ն։

Մոտոցիկլետը պոնտիֆիկոսին նվիրել են նախորդ տարվա հունիսին։ Մոդելը նվիրված է հայտնի ընկերության 110-ամյակին։ Այժմ Հռոմի պապի ստորագրությամբ մոտոցիկլետը վաճառքի է հանվել աճուրդում։ Վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Հռոմի կաթոլիկ եկեղեցուն՝ բարի գործերի համար։

Նմուշը գնահատվել է 12-15 հազ. եվրո։ Հռոմի պապն այն նախապես փոխանցել էր բարեգործության համար։