Tert.am-ը գրում է.

 

Իտալական Վերոնայի գինեգործական ձեռնարկություններից մեկը որոշել է պատրաստվել Սուրբ Վալենտինի օրվան՝ թողարկելով ռոմանտիկ հաղորդագրություններով գինիներ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

Վերոնական «Ջուլիետա» ակումբի Mara Valpolicella Ripasso Superiore գինիների խցանների վրա կհայտնվեն գեղեցիկ սիրային գրություններ, որոնք փետրվարի 14-ին հնարավոր կլինի նվիրել սիրելիին:

Հատկանշական է, որ «Ջուլիետա» ակումբի մասնակիցները տարեկան պատասխանում են հազարավոր նամակների, որոնք հասցեագրված են Շեքսպիրի հայտնի ողբերգության գլխավոր հերոսուհուն: Խցանների վրա կօգտագործվեն ամենաազդեցիկ արտահայտությունները, որոնք տեղ են գտել Վերոնայում ստացված նամակներում: