Ամռանը շատ հեշտ է ակտիվ կենսակերպ վարել՝ հեծանիվ քշել, օրերով զբոսնել, պարել և այդպիսով այրել մարմնի մեջ եղած ավելորդ կալորիաները: Սակայն պարզվում է՝ ձմռանն էլ կան մի շարք հետաքրքիր զբաղմունքներ, որոնց միջոցով հնարավոր է այրել օրգանիզմի կալորիաները: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի տարբերակներ.

 

1.Ընդամենը 26 րոպե տարվեք մանկական հիշողություններով, սար բարձրացեք և սահեք սահնակներով կամ դահուկներով: Այդ 26 րոպեում կայրվի 200 կալորիա:

 

2.38 րոպե ձնագնդիկ խաղալով և ուրախանալով՝ Դուք կայրեք 200 կալորիա:

 

3. Ձյան երեք գնդեր պատրաստեք և իրար վրա դրեք: Փորձեք այնպես անել, որ ձնեմարդու տեսք ստանա, չմոռանաք գազարը: Այս ամենը կտևի 44 րոպե, որից հետո վերոնշյալ քանակությամբ կալորիաներ կկորցնեք:

 

Շարունակությունը՝ այստեղ: