Life.panorama.am-ը գրում է.
Մինչև 14-րդ դարը խուլ ու համրերը համարվում էին հիմարներ, մտավոր հետամնացներ: Նրանց պահում էին հատուկ վայրերում, նույնիսկ սպանում էին:
17-րդ դարում ֆրանսիացի Շարլ դե Լապին ստեղծեց նշանների լեզու: Այն իրենից ներկայացնում էր ձեռքերի և մատների պայմանական ժեստեր, որոնք միտք էին փոխանցում: Այն ժամանակ նաև հայտնագործվեց մատային այբուբենը, որը շատ նմանություններ ունի այսօրվա այբուբենի հետ: Մոտավորապես 85 տարի առաջ դա միակ միջոցն էր խուլ ու համրերի շփման համար' նշաններ, միմիկաներ և մատային այբուբեն: Ոմանք նույնիսկ կարողացել են 130 բառ փոխանակել մեկ րոպեում: Սակայն խուլ ու համրերի հետ աշխատող շատ մանկավարժներ սկսեցին քննադաել ժեստերի ու մատերի լեզուն' գտնելով, որ դա մեկուսացնում է խուլ ու համրերին նորմալ մարդկանց հետ շփումներից:
Մեր օրերում արդեն խուլ ու համրերը կարողանում են հասկանալ խոսակցի շուրթերի շարժումներից և կիրառել ուսուցման և գրագրության ժամանկակից մեթոդներ: