PanARMENIAN.Net - Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա մամուլի ասոցիացիան հայտարարել է 71-րդ «Ոսկե գլոբուսի» հաղթողներին: Այսպիսով, մրցանակաբաշխության դափնեկիրներն են «Ստրկության 12 տարի» (12 Years a Slave) ու «Ամերիկյան խաբեբայություն» (American Hustel) ֆիլմերը:

 

Մրցանակակիրների անունները հայտնել են Լոս Անջելեսում անցնող տոնական մրցանակաբաշխությանը:
Սթիվ ՄքՔուինի «Ստրկության 12 տարին» լավագույնն դրամատիկական ֆիլմ է ճանաչվել, իսկ Դևիդ Օ.Ռասելի «Ամերիկյան խաբեբայությունը»՝ լավագույն կատակերգություն/մյուզիքլ: Բացի այդ, այդ կատակերգությունում դերերի համար երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը, իսկ լավագուն կատակերգական դերի համար գլոբուս է ստացել Էմի Ադամսը:


Լավագույն դրամատիկ դերասանուհի է ճանաչվել Քեյթ Բլանշեթը Վուդի Ալենի «Ժասմին»-ում (Blue Jasmine), իսկ դերասան՝ Մեթյու Մակքոնահին «Դալասի գնորդների ակումբում» (Dallas Buyers Club) դերերի համար: Վերջինում խաղացած Ջարեդ Լետոն ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան:
Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ Սթրիթից» (The Wolf of Wall Street) ֆիլմը Լեոնարդո դի Կապրիոյին արժանացրեց լավագույն կատակերգական դերասան կոչմանը:


Լավագուն ռեժիսուրայի համար «Ոսկե գլոբուս» է ստացել Ալֆոնսո Կուարոնը «Գրավիտացիայի» (Gravity) համար, իսկ Սփայկ Ջոնսը՝ «Նա» (Her) ֆիլմի լավագուն սցենարի:
Օտարալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել իտալացի Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկությունը» (The Great Beauty), իսկ անիմացիոն ֆիլմ՝ Walt Disney Co-ի «Սառցե սիրտը» (Frozen):
Այս «Ոսկե գլոբուսը» 71-րդն էր: Մրցանակը շնորհվում է ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում աշխատանքի համար: 2014-ին մրցանակներ են ստացել նաև Breaking Bad-ը որպես լավագույն դրամատիկ, ու «Բրուքլին 9-9» ( Brooklyn Nine-Nine (Fox), որպես լավագուն կատակերգական հեռուստասերիալներ: