Քեմբրիջի դուքսն ու դքսուհին նորածին Ջորջի համար նոր դայակ են փնտում, ով կօգնի նրանց հոգ տանել փոքրիկի մասին՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա ուղևորության ժամանակ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Ուիլյամն ու Քեյթը կունենան շատ խիտ գրաֆիկ, այդ պատճառով նրանց պետք է մեկը, ով ամբողջ օրը հոգ կտանի երեխայի մասին:

Հիմա երեխայի խնամքով զբաղվում է արքայազն Ուիլյամի նախկին դայակ՝ 71-ամյա Ջեսի Վեբը, ով թոշակի էր անցել: Վիլյամը խնդրել է նրան խնամել երեխային երեք ամիս ժամկետով, որը արդեն մոտենում է ավարտին:

«Նա շատ է սիրում Ուիլյամին այդ պատճառով էլ համաձայնվել է որոշ ժամանակ օգնել զույգին»,- այս մասին փոխանցում է զույգին մոտ աղբյուրը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ երիտասարդ ծնողներին Ավստրալիա և Նոր Զելանդիա ուղևորության ժամանակ կօգնի Քեյթի մայրը: