Հունվարի 13-ին կայացավ երիտասարդ երգիչ, երգահան, գործիքավորող Ազատ Հակոբյանի նոր տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակը նկարահանվել է "Էլի Էլի" երգի համար, որն արվել է ռեփեր ԱՐԱՐԱՏ-ի հետ համատեղ: Երաժշտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը' Մանե Հակոբյանի: Նկարահումներին մասնակցել և ջանասիրաբար աշխատել է պրոֆեսիոնալների մեծ խումբ' ռեժիսոր, պրոդյուսեր Արեն Բայադյանի գլխավորութամբ, օպերատոր Արտյոմ Աբովյանը, ոճաբան Արայիկ Գաբաջյանը, խորեոգրաֆ Վիկա Մարտիրոսյանը և այլոք:
Այս տեսահոլովակը հիանալի տոնական նվեր է հայ երաժշտասերների համար: Ազատ Հակոբյանի խոսքերով նվերները դեռ շարունակվելու են... այնպես որ սպասեք նոր անակնկալների մեր սիրելի երգչից: