Artfashion.am-ը գրում է.


- Աստծո գոյությունը հաստատող լավագույն փաստը երաժշտությունն է: Քանի որ ռոք երաժշտությունը նույնպես երաժշտության մի ճյուղ է, ապա այն փայլուն տեղավորվում է Կուրտ Վոնեգուտի այս հայտնի խոսքերի կոնտեքստում:

 

- Ռոք-երաժիշտը ոչ թե մասնագիտություն է, այլ ապրելակերպ… բարդ ապրելակերպ: Բայց ոչ թե ես եմ ընտրել ռոքը, այլ հակառակը' ռոքն է ընտրել ինձ: Բայց ես աշխատում եմ չտարանջատել երաժշտական ոճերը: Ես ավելի շատ ոճը անհատականացնում են: Օրինակ' Led Zeppelin-ը հենց արդեն իսկ ոճ է ինձ համար, բացի նրանից, որ ռոք է: Նույնը կարող եմ ասել Սթինգի և այլոց մասին: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես անում եմ այն, ինչը ինձ թելադրում են էմոցիաները. ոճավորելն ավելի շատ քննադատների գործն է, և ոչ թե երաժիշտների:

 

- Այսօր տարբեր լուրեր են շրջանառվում, թե ես պատրաստվում եմ լքել «Դորիանս» խումբը: Ո’չ, ես չեմ լքում և չեմ պատրաստվում լքել «Դորիանսը»: Մենք աշխատում ենք ու կանք: Պարզապես զուգահեռ ես սկում եմ նաև անհատական կարիերա, ինչը չի նշանակում, թե լքում եմ խումբը: Շատ շուտով' 2014 թ. լույս կտեսնի իմ նոր երգը և տեսահոլովակը: Նշեմ նաև, որ 2014 թ. լի է լինելու տարբեր անակնկալներով, շատ չեմ ուզում մանրամասնել:

 

- Իմ երաժշտական ոճի կայացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Led Zeppelin խումբը: Սակայն այս խմբից բացի կան տարբեր ժանրերի և ոճերի մի շարք երաժիշտներ, որոնց «գույներից» ես ստացել եմ իմ «ֆրեշը»:

 

- Մարդը սոցիալական արարած է: Առանց շատ բաների մարդ կարող է ապրել, բայց ոչ երբեք առանց մարդու: Ես իմ կյանքը չեմ կարող պատկերացնել առանց այն մարդու, ում սիրում եմ: Ինչու չէ, նաև այն մարդկանց, ում սիրում եմ:

- Հաճախ ասում են, որ երբ կինը չի հանձնվում, նա հաղթում է, եթե հանձնվում է, ապա թելադրում է իր պայմանները հաղթողին: Սակայն ես կարծում եմ' ամենակարևորն այն է, որ տղամարդը կարողանա ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որում կինն իրեն կզգա հաղթող ցանկացած պարագայում: