Լինդսի Լոհանի' Չինաստան այցելության ժամանակ գողացել են նրա' ինտիմ լուսանկարներով նոութբուքը. հայտնում է Rosbalt.ru-ն: Լուսանկարներից բացի' համակարգչի մեջ էին նաև նրա ինքնակենսագրական գրքի սևագրությունը, այլ կարևոր փաստաթղթեր և հայտնի մարդկանց, օրինակ' Լեդի Գագայի և Վուդի Ալենի հետ նամակագրությունը:

Լինդսին խոստացել է դրամական պարգև տալ նրան, ով կվերադարձնի նոութբուքը: