Առաջին դեպքը չէ, երբ մեր հարևան երկրի արտիստները գողանում և կատարում են հայ երգիչների երգերը: Այս անգամ թուրք երգիչները մեկը մյուսի հետևից կրկօրինակել են երգիչ Արման Թովմասյանի «Ջանա-ջանա» երգը, որy YouTube-ի Արմանի ալիքում տեղադրվել է 2012 թվականի նոյեմբերի 22-ին: Թուրք երգիչներն այն տեղադրել են 2013 թվականին:

«Պարզվում է՝ իմ երգը սիրվել է ոչ միայն հայ, այլև հարևան երկրի ժողովրդի կողմից:) Իմ և երգչուհի Քսենոնայի «Ջանա-ջանա» կոչվող զուգերգը չորս անգամ գողացել են: Թուրք հայտնի երգիչ Էլդար Ահմեդովը նույնիսկ տեսահոլովակ է նկարահանել: Մի քանի օր անց թուրք մեկ այլ երգիչ' Դիդար Մուհամմեդ Մերեդովը, ևս սկսել է երգել այն»,- ասաց Արմանը:

Արման Թովմասյանն այս խնդրին մեկընդմիշտ վերջ տալու ցանկություն ունի. «Քանի որ ես այժմ բնակվում եմ Մոսկվայում, անձամբ չէի կարող զբաղվել այդ հարցով, սակայն իմ մենեջեր Արման Անտոնյանն արդեն ձեռնամուխ է եղել խնդրի լուծմանը: Նա դիմել է հեղինակային իրավունքների պաշտպանության գրասենյակ, նրանք էլ արդեն սկսել են գործի քննությունը: Հուսամ՝ մոտ ապագայում խնդիրն ամբողջական լուծում կստանա' օրենքին համապատասխան նորմերով»:

 

Շարունակությունը` այստեղ: