Tesadasht.am-ը գրում է.


ԱՄՆ Չիկագո նահանգի կենդանաբանական այգում Անանա անունով էգ սպիտակ արջը ցրտահարվել է։ Սա կապված է ԱՄՆ-ում վերջին օրերի ցրտերի հետ։ Կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն որոշել են տեղափոխել ավելի տաք վանդակ, որտեղ ջերմաստիճանը +4- +10 աստիճան ցելսիուս է։

Այգու աշխատակիցների խոսքով՝ քանի որ այգու և բնության մեջ գտնվող արջերը տարբեր ձևով են տանում ջերմաստիճանի փոփոխությունները, նրանք Անանայի մաշկի տակ ներարկում են ճարպ և կերակրում ամենայուղոտ մսերով։

Նշենք, որ ԱՄՆ-ում վերջին օրերին սկսել են անոմալ ցրտեր, որի պատճառով մահանում են մարդիկ, ինչպես նաև հետաձգվում են չվերթներ: