Վաշինգտոնի առողջապահության ցուցանիշների ու գնահատման իստիտուտի տվյալներով' 2012 թվականին աշխարհի 187 երկրներում ամեն օր ծխել է 367 միլիոն մարդ: Մինչդեռ 1980 թվականին նրանց թիվը 721 միլիոն էր:

Հետազոտողները պարզել են նաև, որ ամեն օր ծխում է 10 տղամարդուց 3-ը, 20 կանանցից' մեկը:

Հետազոտողները միաժամանակ նշում են, որ մոլորակի վրա ծխող մարդկանց տոկոսն, ըստ բնակչության թվի, նվազել է:

Ընդհանրապես, ծխողների թվի ավելացումը պայմանավորված է մոլորակի բնակչության աճով: Վերջին 50 տարում այն կրկնապատկվել է: Ծխողները մեծ թիվ են կազմում զարգացող երկրներում:

Գիտնականները նշում են, որ ծխելու դեմ պայքարը պետք է շարունակվի: