Անցած տոնական օրերից հետո մեր օրգանիզմին առանձնահատուկ «աջակցություն» է պետք: Խնջույքները, սննդի չարաշահումն ու խմիչքը բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա:
Տոնական օրերի սթրեսային վիճակներից դուրս գալու համար Ձեզ կօգնի նուռը: Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ անտիօքսիդներ:
Դիետոլոգներն ապացուցել են, որ նռան հյութը կարգավորում է շաքարի և խոլեստերինի քանակությունն արյան մեջ, պաշտպանում սրտի տագնապներից և ինսուլտից, նպաստում հիպերտոնիայի բուժմանը:
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ նռան հյութը կասեցնում է քաղցկեղի բջիջների աճը, չեզոքացնում ազատ ռադիկալների գործունեությունը, նպաստում բջջային ռեգեներացիային: Նուռ սիրողների վերքերն արագ են բուժվում:
Էդինբուրգի Մարգարեթ թագուհու համալսարանի գիտնականները նաև նշում են, որ 500 մլ նռան հյութը պարունակում է ֆոլիևյան թթվի անհրաժեշտ օրեկան չափաբաժինը, որի պակասը հանգեցնում է սթրեսի:
Աղբյուր' LADYNEWS.am