Life.panorama.am-ը գրում է.

 

«Միսս Վենեսուելա-2004» գեղեցկության մրցույթի հաղթող 29-ամյա Մոնիկա Սպիրը և իր ամուսին իռլանդացի Թոմաս Բերրին սպանել են, իսկ ոտքից վիրավորված նրանց հնգամյա դուստրը ողջ է մնացել:

Ողբերգությունը տեղի ունեցել է երկուշաբթի օրը' Պուերտո Կաբելիո և Վալենսիա քաղաքներն իրար միացնող մայրուղում:

Մոնիկա Սպիրի ընտանիքը Վենեսուելայում արձակուրդն էր անցկացնում: Նախկին «Միսս Վենեսուելան» վերջին տարիներին ապրում էր ԱՄՆ-ում և աշխատում էր «Տելեմունդո» հեռուստաալիքում: